Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12342/05/21 վարչական գործով, դատական ծանուցագիր

29.04.2022

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ԴԴ-9 Ե––––––––––––––
«07» ապրիլի 2022թ.
Թիվ ՎԴ/12342/05/21 վարչական գործով
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Իրինա Ալեքսանդրի Ղազարյանին
Հասցեն` ք.Երևան, Սայաթ-Նովայի պող., 15ա շենք, բն. 2

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում գտնվում է թիվ ՎԴ/12342/05/21 վարչական գործն ըստ հայցի Հասմիկ Տիգրանի Ղազարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ իրավունքի պետական գրանցման սխալի ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 07.04.2022 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ ներգրավվել եք որպես երրորդ անձ:
Ձեզ է ուղարկվում երրորդ անձ ներգրավելու մասին որոշումը, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի յոթերորդ մասին համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն.
Կողմերն իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.
6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.
8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները:
Նախնական դատական նիստը նշանակված է 2022 թվականի հունիսի 2-ին, ժամը՝ 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ թիվ 25):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը չապահովելու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր ներկայացուցչի բացակայությամբ:
Դատական նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր և այլն):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`