Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/11652/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

29.04.2022

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«Դրամատուն» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Մ. Խորենացու փող., 47/7շ., 40բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի «ՅՈՒԴՐԱՅՎ» ՍՊԸ-ի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Դրամատուն» ՍՊԸ՝ «ք. Երևան, Խորենացի 47/7շ., 40բն.» և «ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիայի փող. 170/2» հասցեների անշարժ գույքերի նկատմամբ հայցվորի գրավի իրավունքները գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 05.10.2022 թվականի ժամը 11:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /271/

Էլ. փոստ`