Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/6809/05/19 վարչական գործով ծանուցագիր

10.05.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/6809/05/19 Հեռ. 49-48-07(262)
<<10>> մայիսի 2023թ.
տ-ն Սյուզի Սաֆարյանին
(ք.Երևան, Նոր-Նորք, Քոչարյան փ., 16 շ., բն. 12)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Ավագ Խաչատրյանի ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Աբրահամ Աղաջանյանի, Գոհարիկ Գևորգյանի, Մարտուն Աղաջանյանի, Արմինե Աղաջանյանի, Դավիթ Աղաջանյանի, Սյուզի Սաֆարյանի և Սամվել Սաֆարյանի՝ Աբրահամ Աղաջանյանի, Գոհարիկ Գևորգյանի, Մարտուն Աղաջանյանի, Արմինե Աղաջանյանի, Դավիթ Աղաջանյանի, Սյուզի Սաֆարյանի, Սամվել Սաֆարյանի մասերով ք.Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք 74 տուն հասցեի վերաբերյալ Երևանի քաղաքապետի 03.08.2006 թվականի թիվ 1275-Ա որոշման ցուցակում առկա 4, 5, 6 և 10-րդ կետերը, 28.09.2006 թվականի թիվ 1550-Ա որոշումը և դրա թիվ 1 հավելվածի ցուցակում առկա 4, 5, 6 և 10-րդ կետերը վերացնելու և որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետի 28.09.2006 թվականի թիվ 1550-Ա որոշման հիման վրա 10.05.2007 թվականին կատարված՝ Աբրահամ Աղաջանյանի, Գոհարիկ Գևորգյանի, Մարտուն Աղաջանյանի, Արմինե Աղաջանյանի, Դավիթ Աղաջանյանի, Սյուզի Սաֆարյանի, Սամվել Սաֆարյանի իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 08.06.2023 թվականին, ժամը 11։30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`