Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/0904/17/16 արբիտրաժային գործով ծանուցում:

15.06.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Գործ թիվ ԵԿԴ/0904/17/16
<<13>> հունիսի 2023թ.
Արբիտրաժային գործով դիմող՝
Կարինե Ավթանդիլյանին
/ՀՀ, Սյունիքի մ., Նորաշենիկ գյուղ 3-րդ թաղ. 5 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Արմինե Սամվելի Օվչյանի, Վահե Սահակյանի, Մանե Վարդանի Մարտիրոսյանի, Էդգար Բադալյանի, Լիլիթ Հայրապետյանի, Արա Ավետիսյանի, Մարինե Գրենիկի Ավթանդիլյանի, Կարինե Գրենիկի Ավթանդիլյանի, Սերգեյ Գագիկի Գրիգորյանի, Վազգեն Գագիկի Գրիգորյանի և Արթուր Օհանյանի (այսուհետ նաև՝ Դիմումատուներ)՝ ընդդեմ <<Ակբա Բանկ>> ԲԲ ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ Հայաստանի բանկերի միության <<Ֆինանսական արբիտրաժ>> հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 29.02.2016թ. կայացված 08-206/09/13, 08-186/09/13, 08-192/09/13, 08-207/09/13, 08-249/09/13, 08-257/10/13, 08-249/10/13, 08-255/10/13, 08-190/09/13, 08-263/10/13, 08-258/10/13, 08-189/09/13 վճիռները չեղյալ ճանաչելու, գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի <<19>>-ին, ժամը՝ <<11:20>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
1988 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ 1988 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ


Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`