Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԴ/4724/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

14.03.2024

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4724/02/23



Պատասխանող՝ Եկատերինա Նիկոլայի Պետրոսյանին (Ռոշկա)
(հասցե՝ ք.Երևան, Վ.Վաղարշյան 19 շ., բն. 21)

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/4724/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Վաչագան Բորիսի Պետրոսյանի ընդդեմ Համեստ Վաչագանի Պետրոսյանի, Եկատերինա Նիկոլայի Պետրոսյանի (Ռոշկա), երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտե՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2024 թվականի մարտի 27-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` /0231/ 4-89-70

Էլ. փոստ`