Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/22528/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Երվանդ Ստյոպայի Շանոյանի և երրորդ անձինք՝ Ղազար Վարդանի Մախտարյանի, Մարինե Վարդանի Մախտարյանի, Ռոզա Մկրտչի Մարտիրոսյանի, Ալվարդ Ստեփանի Մախտարյանի, Կարեն Ստյոպայի Շանոյանի, Օվսաննա Ստեփանի Շանոյանի, Վլադիմիր Ստեփանի Շանոյանի, Աստղիկ Ստեփանի Շանոյանի, Գևորգ Անդրանիկի Շանոյանի, Նարինե Վարդանի Մախտարյանի, Ենոք Ստեփանի Շանոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Երվանդ Ստյոպայի Շանոյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), երրորդ անձինք՝ Ղազար Վարդանի Մախտարյանի, Մարինե Վարդանի Մախտարյանի, Ռոզա Մկրտչի Մարտիրոսյանի, Ալվարդ Ստեփանի Մախտարյանի, Կարեն Ստյոպայի Շանոյանի, Օվսաննա Ստեփանի Շանոյանի, Վլադիմիր Ստեփանի Շանոյանի, Աստղիկ Ստեփանի Շանոյանի, Գևորգ Անդրանիկի Շանոյանի, Նարինե Վարդանի Մախտարյանի, Ենոք Ստեփանի Շանոյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձ)՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանաձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ2/22528/02/23 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 16.04.2024 թվականին, ժամը` 14:25-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`