Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«14» մատի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14796/02/20

14.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԵԴԱ ՍՐԱՊՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Չոլագյան փողոց, 24 տուն/


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նառա Ռուդոլֆի Ասլանյանի ընդդեմ Սեդա Սրապյանի, Վլադիմիր Դանիելյանի, Խաչիկ Քամալյանի՝ ընդհանուր համատեղ սեփականությունում բաժնեմաս առանձնացնելու պահանջի մասին, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լիլյա Ժորայի Գևորգյանի հայցն ընդդեմ Նառա Ռուդոլֆի Ասլանյանի, Սեդա Սրապյանի, Վլադիմիր Դանիելյանի, Խաչիկ Քամալյանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ին,
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 1 դատական նիստերի դահլիճում /ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`