Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/20831/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Արման Գևորգի Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Բանկ) ընդդեմ Արման Գևորգի Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, դատաքննության նշանակելու, բնօրինակ փաստաթղթեր պահանջելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արման Գևորգի Հովհաննիսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 03.09.2024 թվականին, ժամը 14:20-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ից պահանջել դատարան ներկայացնել <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի և Արման Գևորգի Հովհաննիսյանի միջև կնքված վարկային պայմանագրի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`