Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0165/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

15.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am


« 15 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող (ներ)
Անուշիկ Ստյոպայի Խաչատրյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Կրպեյան փողոց, 62-րդ տուն/
 Ռոման Ստյոպայի Խաչատրյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ագարակավան, 1-ին փողոց, 78-րդ տուն/
 Ստյոպա Խաչիկի Խաչատրյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ագարակավան, 1-ին փողոց, 78-րդ տուն/
 Աննման Ռուբենի Մարգարյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, Ագարակավան, 1-ին փողոց, 78-րդ տուն/
 Խաչիկ Ստյոպայի Խաչատրյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ագարակավան, 1-ին փողոց, 78-րդ տուն/



ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 փետրվարի 2024թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), քննելով, ըստ հայցի՝ «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Անուշիկ Ստյոպայի Խաչատրյանի, Ռոման Ստյոպայի Խաչատրյանի, Ստյոպա Խաչիկի Խաչատրյանի, Աննման Ռուբենի Մարգարյանի, Խաչիկ Ստյոպայի Խաչատրյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակավան համայնքի 1-ին փողոց, 78-րդ բնակելի տան և նույն համայնքում գտնվող թիվ 02-005-0110-0190, 02-005-0112-0042, 02-005-0115-0120, 02-005-0110-0120, 02-005-0104-0294, 02-005-0107-0016, 02-005-0102-0002, 02-005-0103-0067, 02-005-0110-0122 և 02-005-0115-0125 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերից Պարտապան Անուշիկ Ստյոպայի Խաչատրյանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապանների բաժնի վրա տարածելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0165/02/22 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

11.03.2022 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Լ. Հովհաննիսյանի 24.03.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի ապրիլի 01-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նշված քաղաքացիական գործը 06.05.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Մկրտչյանին և 16.05.2022 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 16.05.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, գործի քննությունը սկսվել է սկզբից: Նույն որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 14.06.2022թ.:
Դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 16.08.2022 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 15.09.2022 թվականը։
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
20․10․2022 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 20․02․2024 թվականին գրավոր միջնորդություն է ներկայացվել Դատարան (Մ-1480/24), որով հայտնել է, որ կողմեը կնքել է հաշտության համձայնագիր։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանի հաստատմանն է ներկայացվել վերոնշյալ հաշտության համաձայնությունը:
Դատարանը, քննության առնելով Հայցվորի ներկայացուցչի՝ քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը, գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 20․10․2022 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և թիվ ԱՐԱԴ2/0165/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 20․02․2024 թվականին գրավոր միջնորդություն է ներկայացվել Դատարան (Մ-1480/24), որով հայտնել է, որ կողմեը կնքել է հաշտության համաձայնագիր։ Հաշվի առնելով, որ հաշտության համաձայնագրի հաստատումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն հանդիսանում է գործի վարույթը կարճելու հիմք, ուստի առկա է կասեցված վարույթը վերսկսելու հիմքը։
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0165/02/22 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի մարտի 27-ին` ժամը «14։30»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`