Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցոմ

17.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող «Դիեքս փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
ք.Երևան, Գրիբոյեդովի 60

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ Արտավազդ Բոյաջյանին
ՀՀ, Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Քասախ,
Երիտասարդական փողոց, 12 շենք, բնակարան 8

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ Սամվել Պապիկյանին
ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ,
Անկախության փողոց, 19 շենք, բնակարան 14

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/21068/02/20
ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր Արտյոմ Հրանտի Կարապետյանի ներկայացուցիչ Աննա Երանոսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արտյոմ Հրանտի Կարապետյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, «Դիեքս փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Սամվել Պապիկյանի, Արտավազդ Բոյաջյանի` պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ կրկնակի փորձաքննության եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արտյոմ Հրանտի Կարապետյանը 15.07.2020 թվականին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ.Սարգսյան) 22.07.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Արտյոմ Հրանտի Կարապետյանը 24.07.2020 թվականին կրկին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 05.08.2020 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2020 թվականի որոշմամբ նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, և գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.07.2021 թվականի որոշմամբ Սամվել Պապիկյանը և Արտավազդ Բոյաջյանը ներգրավվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործը 01.06.2022 թվականին մակագրվել և 02.06.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 30.03.2023 թվականի որոշմամբ «Դիեքս փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես պատասխանող:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 18․07.2023 թվականին որոշում է կայացրել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը սահմանելու և ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10․11.2023 թվականի որոշմամբ հայցվոր Արտյոմ Հրանտի Կարապետյանի միջնորդությունը՝ միջնորդություն ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին, բավարարվել է: Դատարանը որոշել է հարգելի համարել հայցվոր Արտյոմ Հրանտի Կարապետյանի կողմից հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդության ներկայացման ժամկետի բացթողումը և վերականգնել բաց թողնված ժամկետը, իսկ թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով հայցի հիմքի առարկայի փոփոխությունը ճանաչվել է թույլատրելի:
Արտյոմ Հրանտի Կարապետյանը ներկայացված հայցապահանջով խնդրել է «Դիեքս փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 09.06.2020 թվականին կազմված թիվ 0174-20 պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ կրկնակի փորձաքննության եզրակացությունը ճանաչել ոչ իրավաչափ և պատասխանող «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Արտյոմ Հրանտի Կարապետյանի բռնագանձել 868.200 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման գումար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 10-ին` ժամը «11:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Արտյոմ Հրանտի Կարապետյանի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրային իրավահարաբերությունների առկայության փաստ,
բ) Ապահովագրական պատահարի տեղի ունենալու և դրա արդյունքում տրանսպորտային միջոցին 868․200 ՀՀ դրամի չափով վնաս պատճառվելու փաստերը,
գ) «Դիեքս փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 09.06.2020 թվականին կազմված թիվ 0174-20 պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ կրկնակի փորձաքննության եզրակացության ոչ իրավաչափ լինելու փաստը,
դ) Ճանապարհատրանսպորտային պատահարն այլ վարորդի/վարորդների ոչ իրավաչափ գործողություններով պայմանավորված լինելու հանգամանքը,
ե) 868․200 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում վճարելու «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության պարտավորության առկայության փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը, այդ թվում՝ կրկնակի փորձաքննության եզրակացության և ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշման իրավաչափությունը։
4․ Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 10.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`