Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/21558/02/22քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցոմ

17.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Ռուդոլֆ Գուրգենի Սաֆարյանին
ք. Երևան, Կուրղինյան նրբանցք, 6 շենք, բնակարան 13

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/21558/02/22 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/21558/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռուդոլֆ Գուրգենի Սաֆարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն 02.05.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուդոլֆ Գուրգենի Սաֆարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2022 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 12.09.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2022 թվականի որոշմամբ պարզեցված վարույթը դադարեցվել է և որոշվել է գործի քննությունն իրականացնել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Հայցվոր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի և Ռուդոլֆ Գուրգենի Սաֆարյանի միջև կնքվել է թիվ SQ169082 ԱՊՊԱ վկայագիրը, որով ապահովագրվել է «Opel Zafira» մակնիշի 15 RG 015 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործմամբ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկը:
23.08.2021 թվականին ժամը 15:41-ին Ռուդոլֆ Գուրգենի Սաֆարյանն իր վարած վերը նշված «Opel Zafira» մակնիշի 15 RG 015 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Հասրաթյան 15/5 հասցեի մոտ թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, բախվել է Նարինե Բասոյանին պատկանող «Opel Astra» մակնիշի 36 FS 349 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետևանքով տուժողին պատճառվել է գույքային վնաս:
Պաստահար տեղի ունենալու փաստը հիմնավորվել է «Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործով վարչական վարույթ իականացնելու պահանջից հրաժարվելու և ՃՏՊ-ի տվյալների մասին» ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից 23.08.2021 թվականին կազմված արձանագրություն-համաձայնությամբ, որով պատահարին մասնակից վարորդներից ոչ ոք չի ընդունել պատահարի առաջացման հարցում իր մեղավորությունը:
Պատահարում ներգրավված որևէ անձի մեղավորության աստիճանը որոշելու նպատակով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից նշանակվել է փորձաքննություն:
«Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի կողմից 01.09.2021 թվականի թիվ 1693-21 եզրակացությամբ հիմնավորվել է, որ պատահարի առաջացման մեջ առկա է երկու վարորդների մեղավարությունը:
Այնուհետև տուժողը գույքին պատճառված վնասի ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ հայտային դիմում է ներկայացրել իր հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրողին:
«Ռեսո» ԱՓԲԸ-ի վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացության համաձայն՝ «Opel Astra» մակնիշի 36 FS 349 հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի չափը կազմել է 24.500 ՀՀ դրամ:
«Ռեսո» ԱՓԲԸ-ի կողմից կազմված ապահովագրական հատուցու վճարելու վերաբերյալ որոշում-ծանուցման հիման վրա «Opel Astra» մակնիշի 36 FS 349 հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասը հատուցվել է 12.700 ՀՀ դրամի չափով:
Հայցվոր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ «Նյութական վնասով ՃՏՊ-ի մասին» արձանագրության համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել 23.08.2021թ.-ին ժամը 15:41-ին, մինչդեռ հայցվորը պատահարի մասին ընդհանրապես չի տեղեկացվել:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ 362-րդ հոդվածները, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ, 27-րդ հոդվածները, վկայագրի կանոնների 117-րդ, կետը՝ հայցվոր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցիչը խնդրել է Ռուդոլֆ Գուրգենի Սաֆարյանից հօգուտ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի բռնագանձել 12.700 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/21558/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մայիսի 06-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/21558/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը.
ա) Հայցվոր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի և Ռուդոլֆ Գուրգենի Սաֆարյանի միջև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պայմանագրից բխող իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Վնասի առկայության փաստը, այդ թվում՝ վնասի, ոչ օրինաչափ վարքագծի (գործողության), վնաս պատճառած անձի մեղքի առկայության, ոչ օրինաչափ վարքագծի (գործողության) և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության փաստերը,
գ) տուժողին ապահովագրական հատուցման չափով վնասը փաստացի փոխհատուցված լինելու փաստը,
դ) Ապահովադրի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձի կողմից «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելու փաստը,
ե) Հայցվորի կողմից ապահովագրական հատուցումը վճարելու նախապահանջ ներկայացված լինելու, Ռուդոլֆ Գուրգենի Սաֆարյանի նկատմամբ պահանջի իրավունքը ծագած լինելու փաստերը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցեն ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո սահմանված ժամկետում պատահարի մասին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին հայտնած լինելու փաստը, ինչպես նաև վերը նշված փաստերի կապակցությամբ առարկություններ ունենալու դեպքում պարտավոր է ապացուցել հակառակ փաստերը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 06.05.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`