Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/14138/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցոմ

17.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Գևորգ Արմենի Ալեքսանյանին
/ՀՀ, ք. Երևան, Ջրվեժ 6 փողոց, 2 փակուղի, 19 տուն/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/14138/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:
ԵԴ/14138/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.03.2024թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գևորգ Արմենի Ալեքսանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 12.04.2021 թվականին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Գևորգ Արմենի Ալեքսանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 21.04.2021 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 01.06.2021 թվականին որոշում է կայացրել պարզեցված վարույթը դադարեցնելու և գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Իսկանդարյան լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/14138/02/21 քաղաքացիական գործը 22.06.2022 թվականին մակագրվել է դատավոր Ռ.Բունիաթյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 24.06.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 27.06.2022 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին;
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ 06.07.2017 թվականին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և քաղաքացի Գևորգ Արմենի Ալեքսանյանի միջև կնքվել է դեբետային քարտի տրամադրման դիմում-պայմանագիր:
02.11.2020 թվականին տեխնիկական թերության հետևանքով (արտարժույթի կուրսերի տատանման արդյունքում) Գևորգ Արմենի Ալեքսանյանի 536234*****1908 քարտային հաշվին առաջացել է գերածախս:
Պարտապանին ծանուցմամբ տեղեկացվել է առաջացած գերածախսի և դրա վրա հաշվեգրվող տույժերի մասին և պահանջ է ներկայացվել, որ ծանուցումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում անհրաժեշտ է մարել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հանդեպ պարտքը, հակառակ դեպքում պարտքը կբռնագանձվի դատական կարգով:
Նշել է, որ 18.03.2021 թվականի դրությամբ պարտքի ընդհանուր գումարը կազմել է 60,16 եվրո և 1.481,10 ՀՀ դրամ, որից գերածախս` 57,59 եվրո և 250 ՀՀ դրամ, գերածախսի վրա հաշվարկված տոկոս/տույժ` 2,57 եվրո և 11,10 ՀՀ դրամ, քարտի սպասարկման տարեկան/ամսեկան վճար՝ 1.220 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ և 918-րդ հոդվածները՝ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է դատարանին Գևորգ Արմենի Ալեքսանյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 60,16 եվրո և 1.481,10 ՀՀ դրամ` որպես գերածախսի գումարի ընդհանուր պարտքի և նախապես վճարված պետական տուրքի գումարը: Գերածախսի ընդհանուր գումարի մնացորդի նկատմամբ 18.03.2021 թվականից շարունակել մինչև դրա փաստացի մարումը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները և դրանք բռնագանձել Գևորգ Արմենի Ալեքսանյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/14138/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մայիսի 06-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/14138/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Գևորգ Արմենի Ալեքսանյանի միջև դեբետային քարտի տրամադրման պայմանագրային իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Պատասխանող Գևորգ Արմենի Ալեքսանյանի անվամբ բացված քարտային հաշվին 60,16 եվրոյի և 1.481,10 ՀՀ դրամի չափով գերածախսի առկայության փաստը,
գ) գերածախսի առաջացումը պայմանավորված է եղել տեխնիկական թերությամբ, մասնավորապես՝ առաջացել է արտարժույթի կուրսերի տատանման արդյունքում,
դ) Գևորգ Արմենի Ալեքսանյանի կողմից «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության հաշվին է 60,16 եվրոյի և 1.481,10 ՀՀ դրամի չափով գումար ձեռքբերման և քարտային հաշվից այդ չափով գումարի ելքագրման փաստերը,
ե) Պատասխանող Գևորգ Արմենի Ալեքսանյանի մոտ դրամական միջոցների ձեռք բերումը պայմանավորված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության մոտ դրանց համապատասխան չափով պակասեցմամբ,
զ) Պատասխանող Գևորգ Արմենի Ալեքսանյանի կողմից դրամական միջոցները առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ձեռքբերման, ըստ այդմ՝ ապօրինի հարստացման փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 06.05.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`