Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/6314/02/23 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցոմ

17.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Ազատուհի Գրիգորի Չոլակյանին
ՀՀ, ք. Երևան,Նոր Մարաշ, Նորքի 9 փողոց, տուն 7

Պատասխանող Տիգրան Վրեժի Դեմիրճյանին
ՀՀ, ք. Երևան,Նոր Մարաշ, Նորքի 9 փողոց, տուն 7

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/6314/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ/6314/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.03.2024թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր Գայանե Պողոսի Բաղդասարյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Պողոսի Բաղդասարյանի ընդդեմ Ազատուհի Գրիգորի Չոլակյանի, Տիգրան Վրեժի Դեմիրճյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գայանե Պողոսի Բաղդասարյանը 16.02.2023թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Ազատուհի Գրիգորի Չոլակյանի, Տիգրան Վրեժի Դեմիրճյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 20.02.2023թ.:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.02.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.02.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է արգելել պատասխանող Տիգրան Վրեժի Դեմիրճյանին և այլ անձանց ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ, Նորքի 9 փողոց 7 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ որևէ գործողություն իրականացնել, այդ թվում՝ օտարել այն որևէ անձի կամ այն գրավադրել և նշված անշարժ գույքի պետական գրանցման հետ կապված որևէ գործողություն իրականացնել:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան, Նոր Նորք, և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների բաժնի կողմից 29.08.2023 թվականի գրությամբ հայտնվել է, որ կատարողական վարույթն ավարտվել է:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 31.10.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով Գայանե Պողոսի Բաղդասարյանը դատարանին խնդրել է անվավեր ճանաչել Ազատուհի Գրիգորի Չոլակյանի և Տիգրան Վրեժի Դեմիրճյանի միջև 21.07.2022 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը, որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել Տիգրան Վրեժի Դեմիրճյանի անվամբ 26.07.2022 թվականին ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ, Նորքի 9 փողոց 7 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/6314/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 11-ին` ժամը «11:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/6314/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հեևյալ փաստերը.
3.1.1. գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հիմքով վիճարկելու առումով շահագրգիռ անձ հանդիսանալու, մասնավորապես՝ հայցվորի իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը վիճարկվող գործարքի կնքման հետևանքով խախտված լինելու հանգամանքը,
3.1.2. Ազատուհի Գրիգորի Չոլակյանը գործարքը կնքելու պահին իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից զրկված լինելու հանգամանքը,
3.1.3. նվիրատվության պայմանագրի՝ օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ կնքված լինելու հանգամանքը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել 11.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`