Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-ծանուցագիր

17.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Մարիաննա Միշայի Կարապետյանին
ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Պատասխանող Լաուրա Ավետիկի Ապետնակյանին
ՀՀ, , ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Պատասխանող Միշա Ալիշի Կարապետյանին
ՀՀ, , ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Պատասխանող Լուսինե Միշայի Կարապետյանին
ՀՀ, , ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Պատասխանող Տաթևիկ Միշայի Կարապետյանին
ՀՀ, , ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, բնակարան 48

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:


ԵԴ2/30813/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մարիաննա Միշայի Կարապետյանի, Լաուրա Ավետիկի Ապետնակյանի, Միշա Ալիշի Կարապետյանի, Լուսինե Միշայի Կարապետյանի, Տաթևիկ Միշայի Կարապետյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 22․09․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Մարիաննա Միշայի Կարապետյանի, Լաուրա Ավետիկի Ապետնակյանի, Միշա Ալիշի Կարապետյանի, Լուսինե Միշայի Կարապետյանի, Տաթևիկ Միշայի Կարապետյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 25.09.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 12․10․2023 թվականին կրկին է հայցադիմում ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Մարիաննա Միշայի Կարապետյանի, Լաուրա Ավետիկի Ապետնակյանի, Միշա Ալիշի Կարապետյանի, Լուսինե Միշայի Կարապետյանի, Տաթևիկ Միշայի Կարապետյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 25.09.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 01.02.2024 թվականի որոշմամբ 2024 թվականի մարտի 04-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ «Կրեդիտ Կոմպրոմիս» փակ բաժնետիրական ընկերությունում մշտապես գործող արբիարաժային դատարանի կողմից քննվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանողներ «Բիզնես Քոմյունիթի» ՍՊԸ-ի, Արման Ալեքսանի Ոսկանյանի, Մարիաննա Միշայի Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Այն կրել է 824/07/21 հերթական համարը:
Թիվ 824/07/21 արբիարաժային գործով 23.04.2021 թվականին Արբիտրաժի կողմից կայացված և 23.04.2021 թվականին օրինական ուժ ստացած վճռով հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ «Բիզնես Քոմյունիթի» ՍՊԸ-ի, Արման Ալեքսանի Ոսկանյանի, Մարիաննա Միշայի Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է:
Բանկի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել դիմում՝ 824/07/21 արբիտրաժային գործով վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ, ինչը Երևան քաղաքի առաջին ասղանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Ա.Դանիելյան) 10.05.2021 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դիմումին տրվել է ԵԴ/11106/17/21 հերթական համարը:
ԵԴ/11106/17/21 գործի շրջանակում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.06.2021 թվականիի որոշմամբ կատարողական թերթերն ուղարկվել են հարկադիր կատարման:
Հարուցված կատարողական վարույթի շրջանակում ՀՀ ԱՆ ՀԿԱԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Տավուշի տարածաշրջանի բաժանմունքի պետի 06.04.2022 թվականի գրության համաձայն՝ թիվ 08119425 կատարողական վարույթով արգելանք է կիրառվել Մարիաննա Միշայի Կարապետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, 48 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա նկատմամբ
Վերը նշված գրության ուժով Բանկին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ Մւսրիաննա Միշայի Կարապետյանի պարտավորությունների բավարարման նպատակով անշարժ գույքի նկատմամբ վերջինիս բաժինն առանձնացնելու և դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջով դիմել դատարան:
ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրած թիվ 510705 «Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման» վկայականի համաձայն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, 48 բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Լաուրա Ապետնակյանին, Միշա Կարապետյանին, Լուսինե Կարապետյանին, Տաթևիկ Կարապետյանին և Մարիաննա Կարապետյանին:
30.05.2023թ. Բանկի կողմից գրություն է ուղարկվել Լաուրա Ապետնակյանին, Միշա Կարապետյանին, Լուսինե Կարապետյանին, Տաթևիկ Կարապետյանին և Մարիաննա Կարապետյանին առաջարկվելով գրությունը ստանալու պահից 10-օրյա ժամկետում տեղեկացնել Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը ձեռք բերելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու մտադրության մասին, սակայն Պատասխանողները մինչ այս պահը որևէ պատսախան չեն ներկայացրել, որևէ գործողություն չեն ձեռնարկել:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ, 197-րդ և 199-րդ հոդվածները՝ հայցվոր «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը դատարանին խնդրել է ՀՀ, ք.Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 3 շենք, 48 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ պատասխանողների բաժինները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման համաձայն համարել հավասար, պատասխանողներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փողոց, թիվ 3 շենք, 48 բնակարան անշարժ գույքից պատասխանող Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնել, իսկ բաժինը բնեղենով առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության կամ գույքի մյուս համասեփականատերերի կողմից բաժինը բնեղենով առանձնացնելու վերաբերյալ առարկության և Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխել, իսկ պատասխանող Մարիաննա Միշայի Կարապետյանի բաժնի վրա տարածել բռնագանձում:
Պատասխանողների կողմից կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 28-ին` ժամը «10:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/30813/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա սահմանված և պատասխանող Մարիաննա Միշայի Կարապետյանի կողմից չկատարված գումարային պարտավորություն,
բ) ՀՀ, ք.Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փողոց, թիվ 3 շենք, 48 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու և ընդհանուր գույքում Մարիաննա Միշայի Կարապետյանի համապատասխան բաժնեմասի առկայության փաստերը,
գ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու այլ գույքի անբավարար լինելու փաստը,
դ) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը կամ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից դրա դեմ առարկություն ներկայացնելու փաստը,
ե) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացվելու փաստը,
զ) ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու փաստը:
2.Պատասխանողները պետք է ապացուցեն՝
ա) Թիվ ԵԴ/11106/17/21 գործով «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու փաստը:
բ) Թիվ ԵԴ/11106/17/21 գործով «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարման համար Մարիաննա Միշայի Կարապետյանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ բավարար գույք:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել 28.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`