Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0036/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

18.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0036/02/23

« 18 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով հայցվոր (ներ)
Գարիկ Գվիդոնի Անտոնյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Թալին, Պռոշյան 17
Նորվարդ Արամի Սարգսյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ակունք, 8փ, 11տ
Գվիդոն Մխիթարի Անտոնյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ակունք, 8փ, 11տ
Տիգրան Գվիդոնի Անտոնյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Թալին, Շահումյան 5/16
«Ակբա բանկ» ԲԲԸ-ին
ՀՀ, ք․ Երևան, Չարենցի 1, 2 հ․, 213 սենյակ

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանի վարույթում է քննվում ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Գարիկ Գվիդոնի Անտոնյանի, Նորվարդ Արամի Սարգսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Գվիդոն Մխիթարի Անտոնյանի, Տիգրան Գվիդոնի Անտոնյանի, հայցվորի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապաններ՝ Գարիկ Անտոնյանի և Նորվարդ Անտոնյանի բաժիններն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապաններ Գարիկ Անտոնյանի և Նորվարդ Անտոնյանի բաժինների վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործը։
Սույն քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 02-ին` ժամը 11։30-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, 5-րդ դահլիճ)։
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական արգելք չէ գործի քննության համար։
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ՀՀ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65 հասցեով
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ․ԳԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`