Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում թիվ ՍնԴ/3093/04/21 սնանկության գործով հրապարակային ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին:

18.03.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Բագրատ Ստեփանի Գասպարյանին
(ՀՀ, ք. Երևան, Կենտրոն Կոնդի փ., տ. 37)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)



ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ՍնԴ/3093/04/21 սնանկության գործով ըստ դիմումի «Ամերիաբանկ» ՓԲԸ՝ «Գալիք համալսարանի դատական փորձաքննությունների լաբորատորիա» ՍՊԸ սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՀՀ, սնանկության դատարանի 27.10.2023 թվականի «Պահանջների օրինականությւոնը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը որոշելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ Իրինա Սիմոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Բագրատ Ստեփանի Գասպարյանի վերջին հայտնի բնակության վայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն Կոնդի փ., տ. 37 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (335)):

Դատավորի օգնական` Յ.Չոբանյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 23

Հեռ..` 374) 10-49-48-11 /335/

Էլ. փոստ`