Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/4538/02/23 քաղաքացիական գործով ծանուցում

18.03.2024

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/4538/02/23
ԴԴ23
«______»_____________2024թ.

Հայկ Ոսկանյանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 42 շենք, 36 բնակարան

Ուղարկվում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2024 թվականի թիվ ԿԴ/4538/02/23 արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
Կից որոշումը:

Դատավորի օգնական Ս. Աֆյան


Քաղաքացիական գործ`
ԿԴ/4538/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.03.2024 թվական քաղաք Հրազդան

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ`

նախագահությամբ դատավոր Աննա Արզումանյանի
քարտուղարությամբ Վարդուհի Մկրտչյանի


դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Էլլեն Ավանեսովայի ընդդեմ Հայկ Ոսկանյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
Էլլեն Ավանեսովան հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ դատարան) ընդդեմ Հայկ Ոսկանյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը (դատավոր Ա.Դունամալյան) 10.04.2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ:
Դատարանը (դատավոր Ա.Դունամալյան) 14.06.2023 թվականին որոշում է կայացրել հրավիրել նախնական դատական նիստ 18.07.2023 թվականին, ժամը 12:50-ին:
ՀՀ նախագահի 03.04.2023 թվականի թիվ ՆՀ-119-Ա հրամանագրով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորԱզատ Դունամալյանը նշանակվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի 03.04.2023 թվականի թիվ ԲԴԽ-39-Ո-134 որոշմամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ազատ Դունամալյանը, 2023 թվականի ապրիլի 03-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ, գործուղվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
Թիվ ԿԴ/4538/02/23 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 02.10.2023 թվականին վերաբաշխվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանին:
Թիվ ԿԴ/4538/02/23 քաղաքացիական գործը 09.10.2023 թվականին հանձնվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանի աշխատակազմին:
Դատարանը (դատավոր Ա.Արզումանյան) 12.10.2023 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 11-ին, ժամը 16:30-ին:

2. Հայցվորի պահանջը.
Հայցվոր Էլլեն Ավանեսովայի ներկայացուցիչ Մելանյա Սարգսյանը հայցադիմումով խնդրել է պատասխանող Հայկ Ոսկանյանից հօգուտ Էլլեն Ավանեսովայի, որպես անչափահաս երեխաներ Գայանե Հայկի Ոսկանյանի, ծնված` 13.11.2009 թվականին, Կատրին Հայկի Ոսկանյանի, ծնված` 20.06.2013 թվականին և Հենրի Հայկի Ոսկանյանի, ծնված` 14.11.2021 թվականին, ապրուստի միջոց յուրաքանչյուր ամիս բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով` 50 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր երեխայի համար:
Հայցվոր Էլլեն Ավանեսովան 28.02.2024 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է կիրառել արագացված դատաքննություն:
Միաժամանակ վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածը և խնդրել է գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, գործը քննել է ծանուցված հայցվոր Էլլեն Ավանեսովայի բացակայությամբ:

3.Պատասխանողի փաստարկները, իրավական դիրքորոշումը.
Պատասխանող Հայկ Ոսկանյանին ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
Դատարանը նրա ծանուցումն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան, այդ թվում` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցման միջոցով:

4. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե`
3) ներկայացվել է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Սույն գործով ներկայացվել է ալիմենտի բռնագանձման պահանջ:
Պատասխանող Հայկ Ոսկանյանը 26.02.2024 թվականին ստացել է (դատավարական փաստաթղթերը համարվել են հանձնված «ստացված») քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ելնելով վերը նշված իրավադրույթներից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայացվել է ալիմենտի բռնագանձման պահանջ, պատասխանողի կողմից չի ներկայացվել հայցադիմումի պատասխան, դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու համար, հետևաբար հայցվորի միջնորդությունը ենթակա է բավարարման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-305-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հայցվոր Էլլեն Ավանեսովայի միջնորդությունը՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին, բավարարել:
Թիվ ԿԴ/4538/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Էլլեն Ավանեսովայի ընդդեմ Հայկ Ոսկանյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
2. Եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 2024 թվականի ապրիլի 11-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`