Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/37113/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Վարդան Աշոտի Վարդանյանի
ներկայացուցիչ Սահակ Մանուկյանին
/ՀՀ, ք.Երևան, Վ.Սարգսյան 26/3, 310 գրասենյակ/

Անի Սամվելի Մկրտչյանի
ներկայացուցիչ Արմեն Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 14/1/


ԵԴ/37113/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր Վարդան Աշոտի Վարդանյանի ներկայացուցիչ Սահակ Մանուկյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/37113/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Աշոտի Վարդանյանի ընդդեմ Անի Սամվելի Մկրտչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարդան Աշոտի Վարդանյանը 22.07.2022թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Անի Սամվելի Մկրտչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) 03.08.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/37113/02/22 քաղաքացիական գործը 18.04.2023թ. մակագրվել և 20.04.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Թիվ ԵԴ/37113/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Աշոտի Վարդանյանի ընդդեմ Անի Սամվելի Մկրտչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. ապրիլի 08-ին, ժամը 12:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`