Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/1157/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Կարապետ Արտաշեսի Ավետիսյանին
/ ՀՀ, ք.Երևան, Արարատյան 2 նրբ, 15/1 տուն/

Մարինե Արտաշեսի Ավետիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Արարատյան 2 նրբ, 15/1 տուն/

Մարինե Արտաշեսի Ավետիսյանի և Կարապետ Արտաշեսի
Ավետիսյանի ներկայացուցիչ Անժելա Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Ռուբինյանց 4Ա շենք, բնակարան 39/

Հակոբ Ավետիսյանին
/ ՀՀ, ք.Երևան, Արարատյան 2 նրբ, 15 տուն/

Հակոբ Ավետիսյանի ներկայացուցիչ Լևոն Մանասերյանին
/ ՀՀ, ք.Երևան, Դրոյի փողոց, 28/1-2/

Արարատ Ավետիսյանին
/ ՀՀ, ք.Երևան, Արարատյան 2 նրբ, 15 տուն/

Վարդան Ավետիսյանին
/ ՀՀ, ք.Երևան, Արարատյան 2 նրբ, 15 տուն/



ԵՇԴ/1157/02/17

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի Կարապետ Արտաշեսի Ավետիսյանի, Մարինե Արտաշեսի Ավետիսյանի ընդդեմ Հակոբ Ավետիսյանի, Վարդան Ավետիսյանի, Արարատ Ավետիսյանի, Զարիկ Ասատրյանի իրավահաջորդներ Հակոբ Ավետիսյանի, Վարդան Ավետիսյանի, Արարատ Ավետիսյանի, ՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասը և մուտքը առանձնացնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Կարապետ Արտաշեսի Ավետիսյանը, Մարինե Արտաշեսի Ավետիսյանը 05.04.2017թ. հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Զարիկ Ասատրյանի, Հակոբ Ավետիսյանի, Վարդան Ավետիսյանի, Արարատ Ավետիսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասը և մուտքը առանձնացնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն.Հովսեփյան) 07.04.2017թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ն.Հովսեփյան) 30.10.2019թ. որոշմամբ թիվ ԵՇԴ/1157/02/17 քաղաքացիկան գործի վարույթը կասեցվել է մինչև Զարիկ Ասատրյանի իրավահաջորդության հարցի լուծումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 17.02.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյան՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵՇԴ/1157/02/17 քաղաքացիական գործը 28.09.2023թ մակագրվել է ինձ:
2018թ. ապրիլի 09-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵՇԴ/1157/02/17 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ և 1441-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵՇԴ/1157/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարապետ Արտաշեսի Ավետիսյանի, Մարինե Արտաշեսի Ավետիսյանի ընդդեմ Հակոբ Ավետիսյանի, Վարդան Ավետիսյանի, Արարատ Ավետիսյանի, Զարիկ Ասատրյանի իրավահաջորդներ Հակոբ Ավետիսյանի, Վարդան Ավետիսյանի, Արարատ Ավետիսյանի, ՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասը և մուտքը առանձնացնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 08.04.2024-ին, ժամը 10:40-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`