Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21302/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Շողիկ Սեյրանի Փանիկյանի
ներկայացուցիչ Արմինե Հարությունյանին
ք.Երևան, Դ. Մալյան նրբ., 10 շենք, բնակարան 42

Սամվել Լևոնի Մարտիրոսյանին
ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 35/1 շենք, բնակարան 57


ԵԴ/21302/02/20
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

07.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, ծանոթանալով ըստ հայցի Շողիկ Սեյրանի Փանիկյանի ընդդեմ Սամվել Լևոնի Մարտիրոսյանի` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի մեջ բաժնեմասը որոշելու, բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Շողիկ Սեյրանի Փանիկյանը 17.07.2020 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Լևոնի Մարտիրոսյանի` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի մեջ բաժնեմասը որոշելու, բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ.Պետրոսյան) 23.07.2020 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ.Պետրոսյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/21302/02/20 քաղաքացիական գործը 03.06.2021 թվականին մակագրվել և 09.06.2021 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2021 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2021 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13.11.2023 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, իսկ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
«Վարմոն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 05.03.2024 թվականին դատարան է ստացվել փորձագետի թիվ «029-Վ/24» եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ ««Վարմոն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից ստացվել փորձագետի թիվ «029-Վ/24» եզրակացությունը՝ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել թիվ ԵԴ/21302/02/20 քաղաքացիական գործի վարույթը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ, 160-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել թիվ ԵԴ/21302/02/20 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Շողիկ Սեյրանի Փանիկյանի ընդդեմ Սամվել Լևոնի Մարտիրոսյանի` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի մեջ բաժնեմասը որոշելու, բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 06.05.2024 թվականին, ժամը 14:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈւՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`