Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ/25120/02/21
Համլետ Ռոբերտի Աթաբեկյանին
Արտյոմ Համլետի Աթաբեկյանին
/ՀՀ ք. Երևան, Նոր Արեշ 41 փող., տուն 3 /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի Ռոբերտ Աթաբեկյանի իրավահաջորդ Նաթել Հարությունյանի ընդդեմ Ռազմիկ Աթաբեկյանի՝ Ռազմիկ Աթաբեկյանի կողմից ՀՀ, ք.Երևան, Նոր Արեշ 41 փողոցի, 1-ին նրբանցքի, 3/1 տան նկատմամբ ապօրինի տիրապետումը վերացնելու՝ վտարելու պահանջի մասին, և ըստ Ռազմիկ Աթաբեկյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռոբերտ Աթաբեկյանի իրավահաջորդ Նաթել Հարությունյանի՝ ձեռք բերման վաղեմության ուժով ՀՀ, ք.Երևան, Նոր Արեշ 41 փողոցի, 1-ին նրբանցքի, 3/1 տան նկատմամբ/ 49,9 քմ բնակելի տուն և 77,9 քմ հողամաս/ Ռազմիկ Աթաբեկյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որպես վկա։
Ներկայանալու ժամանակը` 2024թ. օգոստոսի 21-ին, ժամը՝ 12:30-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ 2 նստավայր/, հասցեն` ք. Երևան, Հալաբյան 41Ա /դատական նիստերի դահլիճ թիվ 4/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով եւ հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները: Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 43)։

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`