Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/3277/02/23 քաղաքացիական գործով դատական նիստին ծանուցագիր

19.03.2024

Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5-29-03

Գործ ՍԴ/3277/02/23
19 Մարտի 2024թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Սերգեյ Ալեքսանդրի Պետրոսյանին
Սյունիքի մարզ, ք․ Կապան, գ․Աճանան, 2 փ․, տուն 69
Սյունիքի մարզ, ք․ Կապան, գ․Աճանան, 2 փ․, տուն 5

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ/3277/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Լիլիթ Ֆրունզիկի Մկրտչյանի ընդդեմ Սերգեյ Ալեքսանդրի Պետրոսյանի՝ երեխաների բնակության վայրը որոշելու պահանջների մասին։
Քաղաքացիական գործով 2024 թվականի մայիսի 2-ին, ժամը՝ 11։00-ին, նշանակվել է նախնական դատական նիստ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձի կողմից հայցի դեմ չառարկելու կամ հակընդդեմ հայց չներկայացվելու դեպքում գործը կարող է քննվել պարզեցված վարույթի կարգով (ՀՀ քաղ․ դատ․ օր․-ի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ)։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`