Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0342/02/23 քաղաքացիական գործովհրապարակային ծանուցում

21.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am


« 21 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Ալվինա Սմբատի Մարտիրոսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, Կաքավաձոր, 1 փ, 108տ

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

Նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի

19 մարտի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Մարիամ Հարությունի Բարսեղյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/3127/02/23 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
01․08․2023 թվականին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով: Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով Դատարանին հանձնվել են 15․08․2023 թվականին:
Դատարանի 24․08․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 01․11․2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 15․02․2024 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 19․03.2024 թվականը։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 19.03.2024 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 19․03.2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարվել է դատաքննության նախապատրաստված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1.Ըստ հայցի՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Մարիամ Հարությունի Բարսեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/3127/02/23 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը «10:45»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`