Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10671/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/10671/02/22
Քաղաքացիական գործով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ՝ Արսեն Կամոյի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ավան, Քուչակ թաղ., 17 շենք, 16 բն.

Դատավոր Ա. Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/10671/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արարատ Արամի Հայրապետյանի և Դիանա Արամի Փլավջյանի (Հայրապետյան) ընդդեմ Վիլեն Օնիկի Հայրապետյանի և Լիլյա Օնիկի Հայրապետյանի, երրորդ անձ՝ Երևան նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի՝ ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքում բաժնեմասն որոշելու և այն առանձնացնելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 29.04.2024թ., ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`