Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/34189/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

21.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԵԴ2/34189/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վոլոդյա Միհրանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի թաղամաս, 14 շենք, 26 բնակարան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Մուշեղյանի) վարույթում է քննվում թիվ ԵԴ2/34189/02/23 քաղաքացիական գործն ըստ դիմումի Լադիկ Սարգսի Քոչարյանի և Գեղեցիկ Հարությունի Պարոնյանի ազգակցական հարաբերությունները հաստատելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին:
Դուք վերոնշայալ քաղաքացիական գործով հրավիրվում եք որպես վկա և պարտավոր եք 2024 թվականի մարտի 26-ին, ժամը՝ 17:00-ին ներկայանալ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (ՀՀ, ք. Երևան Հր. Ներսիսյան 10), նշանակված դատական նիստի ընթացքում բանավոր բացատրություններ տալու համար:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին տեղեկություն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես վկա չեն կարող հարցաքննվել`
1) ներկայացուցիչը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս, եթե այլ բան նախատեսված չէ ներկայացուցչի և ներկայացվող անձի փոխադարձ համաձայնությամբ.
2) փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել` կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ, եթե այլ բան նախատեսված չէ փաստաբանի և վստահորդի փոխադարձ համաձայնությամբ.
3) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
4) դատավորը, արբիտրը կամ հաշտարարը` իր կողմից կամ իր մասնակցությամբ քննված որևէ գործի վերաբերող քննարկումների առնչությամբ.
5) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն փաստերի մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
6) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը` իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո` պաշտոնավարման ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`
1) անձինք` իրենց, իրենց ամուսնու կամ մերձավոր ազգականների` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ամուսնու ծնողի կամ զավակի ամուսնու վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
2) լրագրողները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հարցաքննությունը որպես վկա` Մարդու իրավունքների պաշտպանի մոտ գտնվող բողոքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի որոշման, ինչպես նաև իրենց մոտ գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ, հնարավոր է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրավոր համաձայնությամբ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ, որը պարտադիր է դատավարության մասնակիցների համար:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք: Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`