Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/0690/02/11 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

21.03.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/0690/02/11 քաղաքացիական գործով
Պատասխանող Էդուարդ Վազգենի Բադալյան
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այգեզարդ

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի Երվանդ Գորիսի Եղիազարյանի ընդդեմ Էդուարդ Վազգենի Բադալյանի, Երվանդ Գորիսի Եղիազարյանի ընդդեմ Էդուարդ Վազգենի Բադալյանի, Էդիտա Էդուարդի Բադալյանի, Գարիկ Էդուարդի Բադալյանի և Սուսաննա Ավետիսյանի, երրորդ անձ Արարատի մարզի Այգեզարդի գյուղապետարանի (իրավահաջորդ՝ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան)` Էդուարդ Բադալյանին և Սուսաննա Ավետիսյանին Արարատի մարզի Այգեզարդ գյուղում գտնվող 0,75 հա սեփականաշնորհված հողամասում Սեդա, Վազգեն և Գեղամ Բադալյաններին պատկանող 2/6 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում գտնվող 0,75 հա սեփականաշնորհված հողամասից Երվանդ Եղիազարյանի 1/7 բաժնեմասը (1071,42քմ) ըստ «Կառուցագետ» ՍՊԸ-ի կողմից 12.09.2013թ. առանձնացման տարբերակի առանձնացնելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այգեզարդ հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 05-ին` ժամը 10:20-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Նախագահող դատավոր՝ Գոհար Կոստանյան
Դատավորի օգնական՝ Սամվել Հարությունյան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`