Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/1053/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

22.03.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող՝ Ռուդիկ Ռաֆիկի Մարտիրոսյանին
ք․ Գորիս, Ներքին Խնձորեսկ 3-րդ փող․, տուն 18

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/1053/02/22

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Հայտնում եմ, որ սույն գործով դատական նիստն նշանակվել է 2024թ. ապրիլի 12-ին, ժամը 16:00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք.Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:


Դատավորի գործավար Ն. Հայրապետյան

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 02833220

Էլ. փոստ`