Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33304/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Մանուկ Արսենի Սարուխանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), նախնական դատական նիստում քննարկելով ըստ հայցի Ռաֆիկ Ռազմիկի Իսկանդարյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Ընդերքաբանի Արեգի տեղամաս>> ՓԲԸ-ի, Մանուկ Արսենի Սարուխանյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գործարքները և սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացաիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Ռաֆիկ Ռազմիկի Իսկանդարյանի ընդդեմ <<Ընդերքաբանի Արեգի տեղամաս>> ՓԲԸ-ի, Մանուկ Արսենի Սարուխանյանի` գործարքները և սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, թիվ ԵԴ/33304/02/21 քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը համարել բաշխված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Նախնական դատական նիստ հրավիրել` 04.04.2023 թվականին, ժամը 14:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`