Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/47846/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Գարո Արմեն Ժիրայրի
/ք․ Երևան, Հյուիսային պողոտա 4 շենք, 8 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Հ. Ղազարյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/47846/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Մանվել Ղազարոսի Տեր-Առաքելյանի ընդդեմ «Հյուսիսային-4» համատիրության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք պատասխանողի կողմում՝ Աննա Դավիթի Հարությունյան, Կամո Շահենի Բարսեղյան, Աննա Միյասնիկի Այվազյան, Աստղիկ Տերմենջյան, Նունե Ալեքսանդրի Բադալյան, Գոհար Հարությունի Եդիգարյան, Մեժլում Անուշավանի Հակոբյան, Գարո Արմեն Ժիրայրի, Վլադիմիր Երվանդի Ոսկանյան, Կևորկ-Դերսահագյան Նիկողոսի Աթինզյան, Էլեոնորա Կարենի Մովսեսյան, Ալեքսանդր Ժորժի Սկրիպնիկ, Վահան Ռուբենի Գևորգյան, Ներսես Օվեդիս Հալլաջյան, Միքայել Հրանտի Վարդանյան, Կարեն Հրանտի Վարդանյան՝ սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ: Տեղեկացնում ենք, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Էրեբունի, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացու 162Ա թիվ ԵԴ/47846/02/22 քաղաքացիական գործով 02.04.2024թ.–ին, ժամը 11:30-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Գալստյան

Հասցե` Էրեբունի նստավայր- ՀՀ քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162Ա

Հեռ..` (+37410) 576-631 (ներքին՝ 127)

Էլ. փոստ`