Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ2/3973/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հայցվոր՝ Արմեն Սիմոնյանի
ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանին
ՀՀ, ք․ Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց, 15/1

Պատասխանողներ՝
1. <<Գազել Ֆինանս>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի
2. ներկ. Անահիտ Հովհաննիսյանին
ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 4, 1-ին հարկ, թիվ 15 սենյակ

3. Շողիկ Հովհաննիսյանին
ՀՀ, ք. Երևան, Իսակովի փողոց, շենք 42/1, բն. 53

4.Հովհաննես Զոհրաբյանին
ՀՀ, Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Զովունի գյուղ, 38 փ., 19 շ., բն. 1

5.Սուրեն Եղիկյանին
ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ., 84 շ., 28 բն.

Երրորդ անձինք՝
1. <<Բեյքերս>> ՍՊԸ-ի սնանկության գործով
կառավարիչ Վարզդատ Հարությունյանին
ՀՀ, ք․ Երևան, Մոլդովական 3, բն․ 62

2. <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ին
ՀՀ, ք․ Երևան, Վ․ Սարգսյան 2 շենք


Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ2/3973/02/23 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 07․03.2024թ. կայացրել է որոշում՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխության, նոր պատասխանող և երրորդ անձ ներգրավելու միջնորդությունները քննության առնելու մասին:
Տեղեկացնում ենք այն մասին, որ նախնական դատական նիստը կկայանա 2024 թվականի հունիսի 28-ին, ժամը՝ 11։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:




Դատական նիստերի քարտուղար՝ Ն.Մահորյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա շենք

Հեռ..` (00374 10) 57-69-55

Էլ. փոստ`