Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԿԴ/2502/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԿԴ/2502/02/11
ԴԴԱ-8/Ե-
22.03.2024թ.

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ Գևորգ Սահակյանին
ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ. 3

Վարազդատ Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Կիլիկիա 2-րդ փողոց /Ադանայի/, թիվ 3 տուն

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Երևան տարածքային ստորաբաժանմանը
ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պողոտա, 35/2

Արթուր Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Կիլիկիա 2-րդ փողոց /Ադանայի/, թիվ 3 տուն

Տեղեկացնում ենք, որ նախնական դատական նիստը կկայանա 2024 թվականի հուլիսի 18-ին, ժամը՝ 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատական նիստերի քարտուղար՝ Ն. Մահորյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա շենք

Հեռ..` (00374 10) 57-69-55

Էլ. փոստ`