Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/38371/02/23 քաղաքացիական գործով պատասխանող «Սիլենիում Սթար» ՍՊԸ-ի վերաբերյալ հրապարակային ծանուցում:

25.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Թիվ ԵԴ2/38371/02/23 քաղաքացիական գործով
Պատասխանող «Սիլենիում Սթար» ՍՊԸ-ին
/Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 49/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ս.Ուլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/38371/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Գեննադիի Մկրտչյանի ներկայացուցիչ Լենա Միտիչյանի ընդդեմ «Սիլենիում Սթար»
ՍՊԸ-ի՝ պատասխանողին պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին::
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի հուլիսի 22-ին, ժամը 14:30-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-36-35, էլ.փոստ՝ civ.yerevan@court.am/:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-36-35

Էլ. փոստ`