Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/1186/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

26.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ/1186/02/23
« 26 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող (ներ)
Դիանա Ալեքսանդրի Աբրահամյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Աշտարակ, Շիրազի 56
Հայկ Հակոբի Գալստյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Աշտարակ, Վարդանանց 3բ տ
Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Հայկ Հարությունի Մովսիսյանին
ՀՀ, Երևան, Ազատության պող․ 9/3շ, 34 բն
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը՝


նախագահությամբ դատավոր՝ Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի

05 մարտի 2024թ․ ք. Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննարկելով ըստ հայցի Վադիմ Ստեփանի Իվաշչենկոյի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Դիանա Ալեքսանդրի Աբրահամյանի և Հայկ Հակոբի Գալստյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), երրորդ անձ՝ Հայկ Հարությունի Մովսիսյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձ)՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

17․04․2023 թվականին Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերոնշյալ պահանջով
Դատարանի 02․05․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 02․05․2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է մասնակի։
Դատարանի 11.12.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով՝ Դատարանն արձանագրային որոշմամբ որոշել է նախնական դատական նիստն անցկացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված, սակայն դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց (ներկայացուցիչների) բացակայության պայմաններում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
Նշվածի համատեքստում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը հայցի իրավական հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի է 2-րդ մասը, դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել շինծու գործարքի հատկանիշների առկայության կամ բացակայության, ինչպես նաև սույն գործով շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման հարցը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարա-բերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ-ն ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան` պայմանագիրը վաղա-ժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելուպահանջների մասին թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որո-շումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման գործերով ապացուցման առարկան, մասնավորապես, կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
-վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
Դատարանը հիմք ընդունելով, որ Հայցվորը նշել է, որ Ամփոփելով, Դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը.
1) 16․05․2019 թվականին Հակ Մովսիսյանի՝ որպես վաճառողի և Դիանա Աբրահամյանի՝ որպես գնորդի միջև ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ հասցեում գտնվող թիվ 02-001-0533-0074 կադաստրային ծածկագրով հողամասի վերաբերյալ օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարք՝ առուվաճառքի պայմանագիր կնքելը,
2) Հայցվորի՝ 16․05․2019 թվականին կնքված գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը),
3) 16․05․2019 թվականին կնքված գործարքի կողմերի իրական կամարտահայտությունը,
4) Վիճարկվող գործարքում՝ 16․05․2019 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը,
5) Կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը,
6) 16․05․2019 թվականին կնքված գործարքն իրականում ոչ այն ստորագրած անձանց միջև կնքված լինելը,
7) 16․05․2019 թվականին կնքված գործարքը ստորագրած անձանց կամքը պայմանագրերում շարադրվածին չհամապատասխանելը։
Դատարանն արձանագրում է, որ վկայակոչված էական նշանակություն ունեցող փաստերը ենթակա են ապացուցման, ապացուցման կարիք չունեցող փաստեր առկա չեն, իսկ վկայակոչված ապացուցման ենթակա բոլոր փաստերի ապացուցման պարտականությունը կրում է Հայցվորը՝ Վադիմ Ինաշչենկոն:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար մինչև հաջորդ դատական նիստը՝ 14.05.2024 թվականը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-63-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ
1. Սույն քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ.
1.1. Հայցվոր՝ Վադիմ Ինաշչենկոյի կողմից ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը ՝
1.1.1. 16․05․2019 թվականին Հակ Մովսիսյանի՝ որպես վաճառողի և Դիանա Աբրահամյանի՝ որպես գնորդի միջև ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ հասցեում գտնվող թիվ 02-001-0533-0074 կադաստրային ծածկագրով հողամասի վերաբերյալ օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարք՝ առուվաճառքի պայմանագիր կնքելը,
1.1.2. Հայցվորի՝ 16․05․2019 թվականին կնքված գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը),
1.1.3. 16․05․2019 թվականին կնքված գործարքի կողմերի իրական կամարտահայտությունը,
1.1.4. Վիճարկվող գործարքում՝ 16․05․2019 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը,
1.1.5. Կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը,
1.1.6. 16․05․2019 թվականին կնքված գործարքն իրականում ոչ այն ստորագրած անձանց միջև կնքված լինելը,
1.1.7. 16․05․2019 թվականին կնքված գործարքը ստորագրած անձանց կամքը պայմանագրերում շարադրվածին չհամապատասխանելը։
2. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ դատական նիստը՝ 14.05.2024 թվականը:
3. Թիվ ԱՐԱԴ/1186/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մայիսի 14-ին` ժամը «14:30»-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Էջմիածնի խճուղի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`