Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ՏԴ3/0036/02/17 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

26.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ՏԴ3/0036/02/17 քաղաքացիական գործով
Հայցվորներ՝ Անուշ Գիշյանին
(ՀՀ, ք․Երևան, Դրոյի փողոց, շենք 21, բնակարան 37)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի Անուշ և Կարինե Գիշյանների ընդդեմ Սամվել և Ռուզաննա Սարգսյանների, Անիչկա Գիշյանի իրավահաջորդներ՝ Կատյա Գիշյանի և Անահիտ Գիշյանի, երրորդ անձիք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Տավուշի տ/ս-ի, Նոյեմբերյանի նոտարական տարածքի նոտար Վ.Ամիրաղյանի ` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին հա. ՏԴ3/0036/02/17 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 19․09․2024 թվականին, ժամը՝ 14։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` (…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +374 (10) 57-66-13

Էլ. փոստ`