Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/0094/02/24 քաղաքացիական գորոծով ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասնին։

26.03.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-4-16-29
ԴԴ-25 Ե-
ՇԴ/0049/02/24
25.03.2024թ.
Պատասխանող՝ Լիլիթ Հրաչիկի Աղեկյանին
(Շիրակի մարզ, ք.Գյումրի,
Խրիմյան Հայրիկ փող, 40 շ․, բն 22 )


Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գ․ Մալխասյանի (այսուհետ՝ նաև Դատարան), քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արմինե Վրույրի Սուքիասյանի ընդդեմ Լիլիթ Հրաչիկի Աղեկյանի՝ պատվին, արժանապատվությանը վիրավորանքի և զրպարտության արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման և համարվող հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Քաղաքացիական գործով հերթական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի մայիսի 10-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, թիվ 6 դատական նիստերի դահլիճ)։

ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Ձեզ պարզաբանվում է նույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, մասնավորապես՝ <<դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին>>, իսկ 147-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար>>:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7:


Դատավորի օգնական՝ Ս.Դանիելյան

Հասցե` ք․Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` (0312) 4-16-29

Էլ. փոստ`