Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/55054/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԴ/55054/02/22
29.03.2024 թվական

Պատասխանող՝ Արմեն Սիրաժի Մարտիրոսյանին
/ՀՀ ք. Երևան, Նոր Նորք, Մ. Գալշոյան 48 շենք, 24 բնակարան/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/55054/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Արմեն Սիրաժի Մարտիրոսյանի, երրորդ անձինք՝ Սիրաժ Սամսոնի Մարտիրոսյանի, Սերյոժա Սամսոնի Մարտիրոսյանի, Արսեն Սիրաժի Մարտիրոսյանի, Մանյա Նիկոլի Կարախանյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով թիվ ԵԴ/55054/02/22 քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակված է 18.04.2024 թվականին, ժամը 16:20-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Երևան, Աջափնյակ-2 նստավայր, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 2):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:



Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան



Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`