Թիվ ԵԿԴ/1210/02/14 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
28.03.2024
Պատասխանող՝ Վահե Սերոբյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Միասնիկյան 95 տուն
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am
ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2024թ.
Հայցվոր՝ «Արմենտել» ՓԲԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Ահարոնյան 2
Պատասխանող՝ Վահե Սերոբյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Միասնիկյան 95 տուն
Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ԵԿԴ/1210/02/14 քաղաքացիական գործով կայացված «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 16.04.2024թ.՝ ժամը 14:15-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Միաժամանակ տեղեկացնում եք, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն՝ հայցվորի իրավահաջորդության վերաբերյալ:
Առդիր՝ «2» թերթ:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2
Հեռ..` (0266) 2-22-02
Էլ. փոստ`