Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0209/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.03.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Կարինե Գրիգորիի Թաթուլյանին

Հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0209/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Հրանտ Դավթի Դավթյանի, Աննա Սուրենի Դավթյանցի, Ստելլա Հրանտի Դավթյանի, Արսեն Հրանտի Դավթյանի, Ռիտա Արմենի Դավթյանի, Կարինե Գրիգորիի Թաթուլյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ։
Դատարանը թիվ ՀԿԴ/0209/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի մարտի 29-ին կայացրել է «Հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշում (այսուհետ՝ Որոշում):
Տեղեկացնում ենք, որ թիվ ՀԿԴ/0209/02/23 քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 25-ին, ժամը 10:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատական նիստին մասնակցելու՝ որպես պատասխանող։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ Որոշումը դեպոնացված է Հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 00-29-31-23

Էլ. փոստ`