Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ2/0243/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

29.03.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/0243/02/23 քաղաքացիական գործով
Պատասխանող Նաիրա Արեգի Անդրեասյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այնթապ, 20 փ․, 7 նրբ․, տ․ 15

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սարգիս Արեգի Անդրասյանի սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի ընդդեմ Արեգ Զաքարի Անդրեասյանի, Էլնորա Զավենի Անդրասյանի, Աշխեն Արեգի Անդրեասյանի, Նաիրա Արեգի Անդրեասյանի, Գայանե Արեգի Անդրեասյանի՝ ընդհանուր գույքից բաժինը առանձնացնելու, իսկ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այնթապ, 20 փ․, 7 նրբ․, տ․ 15 հասցեով, սակայն ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան՝ «Չպահանջված» նշումով:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է է 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Գոհար Կոստանյան
Դատավորի օգնական՝ Սամվել Հարությունյան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`