Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/0934/02/24 քաղաքացիական գործով որոշում:

01.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ2/0934/02/24
Պատասխանողներ՝ Մարինա Ստեփանի Մարտիրոսյանին
Ստեփան Վռամի Մարտիրոսյանին
Կարինե Նիկոլայի Աբազյանին
Հայկ Ստեփանի Մարտիրոսյանը
/ք.Երևան, Ջրվեժ, Մայակ, 36շ., բն. 27/

Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ2/0934/02/24 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 01.04.2024թ. կայացված որոշումը` «Նախնական դատական նիստ հրավիրելու մասին»:
Առդիր` «1» թերթից:

Դատավորի օգնական ՝ Ա. Հարությունյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Նախնական դատական նիստ հրավիրելու մասին

01 ապրիլի 2024թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանս, քննության առնելով թիվ ԵԴ2/0934/02/24 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայկ Ստեփանի Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանը 2024թ. փետրվարի 2-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Ստեփան Վռամի Մարտիրոսյանի, Կարինե Նիկոլայի Աբազյանի և Մարինա Ստեփանի Մարտիրոսյանի, երրորդ անձինք՝ «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊ ընկերություն, Հայկ Ստեփանի Մարտիրոսյան՝ համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից Հայկ Ստեփանի Մարտիրոսյանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատարանի 2024թ. փետրվարի 12-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության 165 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139, 165, 166, 199-200 հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ2/0934/02/24 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2024թ. ապրիլի 25-ին, ժամը 11:20-ին, քաղաք Երևան, Հալաբյան փող. 41ա հասցեում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`