Թիվ ԵԴ/3034/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
01.04.2024
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3034/02/23
Սթիվեն Սասսուն Արամի Սարյանին
ք. Երևան, Դավիթաշեն 4 թղմ., 32 շ., 14 բն.
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 12:30-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Արաքսյա Գրիգորի Սարյանի ներկայացուցիչ Անահիտ-Աննա Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Սթիվեն Սասսուն Արամի Սարյանի՝ կառուցվող շենքից անշարժ գույքի նկատմամբ գրանցված գնելու իրավունքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 374 /010/51/18/13-405-406
Էլ. փոստ`