Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/26474/02/21 Քաղաքացիական գործով Պատասխանող՝ Արցախի Ներդրումային հիմնադրամ Հասցե՝ /ԱՀ, Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 37շ., 22/

02.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս և 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Թ. Ղուկասյանի 26.03.2024 թվականի որոշմամբ՝ Կոնտինենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Գոհար Արամի Թամազյանի հայցն ընդդեմ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության, «Արինս Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արցախի ներդրումային հիմնադրամի՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին ներկայացված գործն, ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Դատարանը 26.03.2024 թվականին որոշում է կայացրել գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 29.05.2024 թվականին, ժամը 10:00-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան, 41ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421)

Էլ. փոստ`