Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3389/05/23 քաղաքացիական գործով Հրապարակային ծանուցում

02.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան,Արաբկիր նստավայր
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 95-րդ հոդվածներ հոդված

Հրապարակային ծանուցում


Հայցվոր՝ Վարդան Թեյմուրազյանի
Ներկայացուցիչ՝ Միլենա Թեյմուրազովային
ՀՀ, ք.Երևան, Հ.Հակոբյան փ. 4-13
Թիվ ՎԴ/3389/05/23 քաղաքացիական գործով Վարդան Թեյմուրազյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հայցվորի հետ վիճելի հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման վերաբերյալ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 10-ին, ժամը` 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում (ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան փ., 10):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես հայցվորի ներկայացուցիչ։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Գործավար՝ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` Հեռ.՝ +374 10 24-08-31 ,ներքին (237)

Էլ. փոստ`