Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/62278/02/22 քաղաքացիական գործով դատավական ծանուցագիր

03.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԴ/62278/02/22
25.03.2024 թվական
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Հարություն Ալբերտի Զարգարյանին
ՀՀ ք. Երևան, Կոմիտասի պողոտա, 35ա շենք, 29 բնակարան
ՀՀ ք. Երևան, Մամիկոնյան 38/1 շենք, 4 բնակարան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Հ. Ջալալյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ալբերտ Համլետի Զարգարյանի և Կարինե Գարիկի Հարությունովայի ընդդեմ Հարություն Ալբերտի Զարգարյանի, Արամայիս Արտոյի Սանասարյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Դիանա Դավիթի Հարությունյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 06.05.2024 թվականին, ժամը 15:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (քաղաք Երևան, Աջափնյակ-2 նստավայր, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, դահլիճ 2):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին պատշաճ լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`