Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/8000/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

03.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ թիվ ՎԴ/8000/05/20

Հայցվոր՝ « Ֆորչն Ռիզորսիս » ՍՊ ընկերություն


(ՀՀ, ք. Երևան, Արմենակյան փող. 2/5)


Տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/8000/05/20 վարչական գործով ըստ հայցի «Ֆորչն Ռիզորսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին թիվ 1033-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հրավիրված դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հոկտեմբերի 03-ին ժամը 11։20-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, նիստերի դահլիճ թիվ 11):
Անհրաժեշտ է նաև նշել, որ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը վկայում է սույն ծանուցագրով նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դրա հասցեատիրոջ կողմից պատշաճ ձևով ծանուցված լինելու մասին, ինչը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասից, ուստի խնդրում ենք ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ի Օ Գ Ն Ա Կ Ա Ն` Լ Ի Լ Ի Թ Գ Ա Լ Ս Տ Յ Ա Ն

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (+37410) 29-31-08

Էլ. փոստ`