Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/5868/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

03.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ թիվ ՎԴ/5868/05/22


Հայցվոր ՝ Ա/Ձ Ադելինա Հովակիմյանին
(ՀՀ, ք.Երևան, Մամիկոնյանց 27 շենք, բն. 87)

Տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/5868/05/22 վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Ադելինա Հովակիմյանի ընդդեմ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ 29.08.2022թ. թիվ Տ/20-06/06 կարգադրագիրն և թիվ Տ/20-06/06 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, հրավիրված դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 10։30-ին,ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, նիստերի դահլիճ թիվ 11):
Անհրաժեշտ է նաև նշել, որ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը վկայում է սույն ծանուցագրով նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դրա հասցեատիրոջ կողմից պատշաճ ձևով ծանուցված լինելու մասին, ինչը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասից, ուստի խնդրում ենք ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ի Օ Գ Ն Ա Կ Ա Ն` Լ Ի Լ Ի Թ Գ Ա Լ Ս Տ Յ Ա Ն


Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (+37410) 29-31-08

Էլ. փոստ`