Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6162/05/19 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Գարէն Տէկիրմէնճեան Լիբանանի Հանրապետություն, ք. Բեյրութ, Ալ Մաթն-Աուքար շրջան փողոց Հարեթ Ալ Բալանեհ, շենք Ժան Նաուս 2-րդ հարկ/

04.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Գոռ Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի, ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու և Եղվարդ համայնքի, երրորդ անձինք՝ Ժան Քարլոս Կարապետի Տէկիրմէնճեան, Էմիլ Ավուշյան և Կադաստրի կոմիտե, Գարէն Տէկիրմէնճեան՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավարի 07.06.2017 թվականի թիվ 100 որոշումն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու, ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 19.06.2017թվականի թիվ 73 որոշումը առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու, որպես հետևանք հողամասն աճուրդով վաճառելու մասին 10.08.2017 թվականի թիվ 5 արձանագրությունը, էմիլ Հմայակի Ավուշյանի և ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավարի միջև 19.08.2017թվականի նոտարական կարգով կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, Ժան Քարլոս Կարապետի Տէկիրմէնճեանի և Էմիլ Ավուշյանի միջև կնքված 31.01.2018 թվականի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, աղյուսակի տեսքով ներկայացված կոորդինատները որպես թիվ 07-029-0152-0010 կադաստրային ծածկագրով հողամասի կոորդինատներ ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 16-ին, ժամը՝ 15:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`