Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/15044/2/23 քաղաքացիական գործով Իրինա Բոնդարենկոյի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/15044/02/23



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02 ապրիլի 2024թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անուշ Գիվիի Հովսեփյանի ընդդեմ Իրինա Վիտալիի Բոնդարենկոյի, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտե՝ լուծել 06.06.2022թ․ կնքված Երևան քաղաքի Նոր Խարբերդ, Այգեգործական տարածք 16 փողոց թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը լուծելու, որպես հետևանք գնորդ Իրինա Վիտալիի Բոնդարենկոյի ՝ Երևան քաղաքի Նոր Խարբերդ, Այգեգործական տարածք 16 փողոց թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու և Անուշ Գիվիի Հովսեփյանի սեփականության իրավունքը ք․ Երևան, Նոր Խարբերդ, Այգեգործական տարածք 16 փողոց թիվ 12 հասցեում գտնվող գույքի նկատմամբ վերականգնելու պահանջների մասին․

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 01.08.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 03.10.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 31.10.2023թ., այնուհետև 22․02․2024թ․, այնուհետև 02․04․2024թ․։
02․04․2024թ․ հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Դատարանը, նախնական դատական նիստում հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և եկել այն եզրահանգման, որ գործով ապացուցման են ենթակա պայմանագրով նախատեսված պարտավորությունը պատշաճ կատարված լինելու
, պայմանագրով նախատեսված պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու դեպքում պայմանագիրը լուծելու և պատասխանողի սեփականության իրավունքը դադարեցնելու կարգ սահմանված լինելու վերաբերյալ փաստերը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
ԵԴ2/15044/02/23 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվորը Անուշ Գիվիի Հովսեփյանը պետք է ապացուցի պայմանագրով նախատեսված պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու դեպքում պայմանագիրը լուծելու և պատասխանողի սեփականության իրավունքը դադարեցնելու կարգ սահմանված լինելու փաստը։
Պատասխանող Իրինա Վիտալիի Բոնդարենկոն պետք է ապացուցի պայմանագրով նախատեսված պարտավորությունը պատշաճ կատարված լինելու փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 20.06.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 27.06.2024թ., ժամը 16:45-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`