Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/11075/02/23 քաղաքացիական գործով Վարդան Մալխասյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն





Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/11075/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02 ապրիլի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ալվինա Ալբերտի Հովհաննիսյանի, Տիգրան Վարդանի Մալխասյանի, Դավիթ Վարդանի Մալխասյանի, Էսթեր Խաչիկի Մաթենջյանի, Վարդան Տիգրանի Մալխասյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 07.08.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 03.10.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 31.10.2023թ., այնուհետև՝ 02.04.2024թ.:
Նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են վեճի առարկա անշարժ գույքը հայցվորի սեփականությունը հանդիսանալու, պատասխանողների կողմից վիճելի անշարժ գույքը առանց օրինական հիմքերի տիրապետելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարությանա օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ2/11075/02/23 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունը պետք է ապացուցի վեճի առարկա անշարժ գույքը հայցվորի սեփականությունը հանդիսանալու, պատասխանողների կողմից վիճելի անշարժ գույքը առանց օրինական հիմքերի տիրապետելու վերաբերյալ փաստերը:Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 02.09.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 10.09.2024թ., ժամը 10:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶ

ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438))
ԴԴ9.1/Ե-____________________

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ2/11075/02/23

Հայցվոր «Ինոկոբանկ» ՓԲ ընկերության
Ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյանին
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Թումանյան 17)
Պատասխանող՝ Ալվինա Հովհաննիսյանին
(հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 24 շ․, 11 բն․,)
Պատասխանող՝ Տիգրան Մալխասյանին
(հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 24 շ․, 11 բն․,)
Պատասխանող՝ Դավիթ Մալխասյանին
(հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 24 շ․, 11 բն․,)
Պատասխանող՝ Էսթեր Մաթեջյանին
(հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 24 շ․, 11 բն․,)
Պատասխանող՝ Վարդան Մալխասյանին
(հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 24 շ․, 11 բն․,)


Ուղարկվում է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02․04․2024 թվականի որոշումը՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին»։
Առդիր որոշումը՝ «1» թերթ։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`