Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պատասխանողներ՝ Արթուր Վլադիմիրի Աբրահամյանին /ՀՀ, ք. Երևան, Ֆիրդուսի փողոց, 17 շենք, 11 բնակարան/ Նունե Ժորայի Աբրահամյանին /ՀՀ, ք. Երևան, Ֆիրդուսի փողոց, 17 շենք, 11 բնակարան/ Աելիտա Մկրտչի Մխիթարյանին /ՀՀ, ք. Երևան, Ֆիրդուսի փողոց, 17 շենք, 11 բնակարան/ Ադրինե Արթուրի Աբրահամյանին /ՀՀ, ք. Երևան, Ֆիրդուսի փողոց, 17 շենք, 11 բնակարան/ Արթուր Արմանի Աբրահամյանին /ՀՀ, ք. Երևան, Ֆիրդուսի փողոց, 17 շենք, 11 բնակարան/ Արման Արթուրի Աբրահամյանին /ՀՀ, ք. Երևան, Ֆիրդուսի փողոց, 17 շենք, 11 բնակարան/ Դավիդ Արմանի Աբրահամյանին /ՀՀ, ք. Երևան, Ֆիրդուսի փողոց, 17 շենք, 11 բնակարան/ թիվ ԵԴ/32916/02/22

08.04.2024

Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Կարս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ընդդեմ Արթուր Վլադիմիրի Աբրահամյանի, Նունե Ժորայի Աբրահամյանի, Աելիտա Մկրտչի Մխիթարյանի, Ադրինե Արթուրի Աբրահամյանի, Արթուր Արմանի Աբրահամյանի, Արման Արթուրի Աբրահամյանի, Դավիթ Արմանի Աբրահամյանի՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով, 66.355.000 ՀՀ դրամ գումարով, Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի 17 շենքի 11 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ձեռքբերողին օտարելու, որպես իրավական հետևանք Արթուր Վլադիմիրի Աբրահամյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի 17 շենքի 11 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ դադարեցնելու, Հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու, Արթուր Վլադիմիրի Աբրահամյանին 2-ամսյա ժամկետում Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի 17 շենքի 11 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը հանձնման-ընդունման ակտով Հայցվորին հանձնել և Պատասխանողներին Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի 17 շենքի 11 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը ազատել պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/32916/02/22 քաղաքացիական գործով 04.04.2024 թվականին, ժամը 15:20-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 27.06.2024 թվականին, ժամը 12:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍՏԵԼԼԱ ՄԱՅԻԼՅԱՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-1

Էլ. փոստ`